5330 դիտում

Հունահռոմեականները մեդալներով են վերադառնում Լեհաստանի մրցաշարից


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 3 ոսկե ու 3 արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված միջազգային մրցաշարում:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը եզրափակչում 10:2 հաշվով ուժեղ է եղել բուլղարացի Նեդյալկո Պետրովից: 1-ին տեղն է գրավել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), նա 4:0 հաշվով հաղթել է Նիկոլայ Վիչեւին (Բուլղարիա):

Մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է ստացվել, Կարապետ Չալյանը 3:1 հաշվով առավելության է հասել Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:

Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) արծաթե մեդալակիր է դարձել, նա 2:10 հաշվով պարտություն է կրել Էրբատո Տուոյից (Չինաստան): Կարեն Ասլանյանը (67 կգ) նույնպես 2-րդն է, նա 3:7 հաշվով պարտություն է կրել Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am