Ապրիլ 26, 2024
11740 դիտում

Ռաֆայել Հարությունյանը պատանեկան ԱԱ-ի եզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը:

Հայաստանի հավաքականից երեկ հրաշալի է ելույթ ունեցել վերջերս Եվրոպայի ոսկե մեդալակիր դարձած Ռաֆայել Հարությունյանը:

Մինչեւ 45 կգ քաշային կարգում հայ ըմբիշը բոլոր մրցակիցներին հաղթել է ժամանակից շուտ՝ 10:0 հաշիվներով:

Նա նախ առավելության է հասել ադրբեջանցի Քանան Հեյբատովի նկատմամբ, ապա հաղթել է Շախբոս Կոմիլովին (Ուզբեկստան) եւ Չեյնս Լամերին (ԱՄՆ):

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը լինելու է Ռահման Ամուզադխալիլին (Իրան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին