Ապրիլ 26, 2024
10943 դիտում

Խուլ ըմբիշների ԱԱ-ում Սարգիս Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում կայացած խուլ ըմբիշների Աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանը բրոնզե մեդալ է նվաճել:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Առաջնությանը Հայաստանի ընտրանին մասնակցել է 6 մարզիկով:

2017 թվականի Սուրդալիմպիկ խաղերում էլ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին