Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել:
Մինչեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը 3-րդ տեղի համար պայքարում 10:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բենսե Կովաչի (Հունգարիա) նկատմամբ ու կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Թիմակցի հաջողությունը կրկնել է նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), նա էլ 5:2 հաշվով առավելության է հասել Էրիկ Տորբայի (Հունգարիա) նկատմամբ:
Այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Արման Բաղդասարյանը (72 կգ),
Արմեն Մելիքյանն (60 կգ) էլ սփոփիչ մենամարտում կմրցի վրացի Դաթո Չխարտիշվիլիի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: