Ապրիլ 20, 2024
11539 դիտում

Պատանեկան ԵԱ. Ազատ ոճայինները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի պատանիների հավաքականը Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու մեդալ՝ ոսկե եւ արծաթե:

Մինչեւ 45 կգ քաշային կարգում Ռաֆայել Հարությունյանը եզրափակչում դիտարժան ու գեղեցիկ գոտեմարտ է վարել: Նա ժամանակից շուտ 10:0 հաշվով առավելության է հասել Բեսիր Ալիլիի (Մակեդոնիա) նկատմամբ ու դարձել ԵԱ-ի հաղթող:

 

 

Արշակ Հայրապետյանի թիմից ոսկուն մոտ է եղել նաեւ Մանվել Խնձրցյանը (51 կգ), որը սակայն եզրափակչում պարտություն է կրել Ադեմ Բուրաք Ուզունից (Թուրքիա) ու նվաճել արծաթե մեդալ:

Այսօր սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու Նարեկ Հարությունյանը (65 կգ), նրա մրցակիցը Սերհի Հորդիենոկն (Ուկրաինա) է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին