Ապրիլ 23, 2024
7391 դիտում

Երկու ազատ ոճի ըմբիշ դուրս է եկել պատանեկան ԵԱ-ի եզրափակիչ


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Սկոպյեում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունն ու պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները:

Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել: Առաջին օրը հայ մարզիկներից եզրափակիչ են դուրս եկել երկուսը:

Մինչեւ 45 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Ռաֆայել Հարությունյանը: Նրա մրցակիցը լինելու է Բեսիր Ալիլին (Մակեդոնիա):

Մանվել Խնձրցյանը (51 կգ) լավագույնի կոչման համար գոտեմարտելու է թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ:

Այսօր պայքարի են դուրս գալու Կնյազ Իբոյանը (48 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (80 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին