Ապրիլ 25, 2024
12016 դիտում

Ըմբիշներն այսօր սկսում են պայքարը Կիեւի խոշոր միջազգային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Կիեւում մեկնարկում է ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցելու են 35 երկրների մարզիկներ:

Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ այսօր պայքարի մեջ են մտնելու հունահռոմեականները: Ելույթ են ունենալու Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը եւ Վաղինակ Մինասյանը (97 կգ):

Ազատ ոճայիններից էլ մրցութային առաջին օրը գորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մարզպես Գալստյանը (86 կգ): Նրանց մրցավայր է տարել ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին