Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է Դորտմունդում, ազատ ոճայինները 3 մեդալն են նվաճել:
Այսօր Հայաստանի հավաքականը 1 բրոնզե ու 1 արծաթե մեդալ է գրանցել իր հաշվին:
Եվրոպայի առաջնությունում հիանալի է հանդես եկել գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը: Եզրափակչում նա հանդիպել է Մագոմեդամին Դիբիռովի (Ռուսաստան) հետ: Հայ ըմբիշը զիջել է 0:4 հաշվով ու արծաթե մեդալակիր դարձել:
55 կգ քաշային Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով ուժեղ է եղել Լեոնիդ Սոլեսնիցից (Մոլդովա) ու 3-րդն է եղել:
Բրոնզե մեդալին շատ մոտ է եղել նաեւ Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), սակայն 3-րդ տեղի համար պայքարում նա 5:8 հաշվով զիջել է վրացի Զաուր Բերաձեին:
Երեկ էլ բրոնզե մեդալակիր էր դարձել Կարեն Զուրաբյանը (50 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: