Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ոչ մի կապ չունի ռուսական լրատվամիջոցներում այսօր տարածված տեղեկատվության հետ:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանն ասել է, որ քիչ առաջ է զրուցել Միհրանի հետ:
«Այն ավտոկայանատեղիում, որտեղ եղել են այդ կրակոցները կանգնած է եղել նաեւ Միհրանի մեքենան: Նա այդ միջադեպի հետ ընդհանրապես կապ չունի: Միհրանը հիմա հիվանդանոցում է ու մի քանի օրից պատրաստվում է վիրահատել վնասվածք ստացած ուսը»,- ասել է Գեւորգյանը:
Այսօր ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թե Մոսկվայի ավտոկայանատեղիներից մեկում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է նաեւ Միհրան Հարությունյանը: Ըստ նրանց՝ նաեւ կրակոցներ են հնչել:



















