Փետրվար 13, 2026
9078 դիտում

Սոսլան Անդիեւի մրցաշարից ազատ ոճայինները կվերադառնան 2 մեդալով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Վլադիկավկազում հանգստյան օրերին մասնակցել է Սոսլան Անդիեւի միջազգային մրցաշարին:

Երկրորդ տարին անընդմեջ իրեն հիանալի է դրսեւորել ու 57 կգ քաշային կարգի հաղթող դարձել Գարիկ Բարսեղյանը: Եզրափակչում նա 5:4 հաշվով առավելության է հասել դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: Հայ ըմբիշը ստացել է նաեւ 15 հազար ռուբլի մրցանակ:

Գառնիկ Մնացականյանն էլ նույն քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեր ընտրանին