Լաս Վեգասում ընթանում է ընբշամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը, ու առաջին իսկ օրը հաջող է դասավորվում Հայաստանի համար:
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում մեր երկիրն արդեն ապահովել է Օլիմպիական երկու ուղեգիր:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունեցել Միհրան Հարությունյանը: Հայ մարզիկը որակավորման փուլից մինչեւ կիսաեզրափակիչ տոնել է տպավորիչ հաղթանակներ 9:0, 4:3, 9:0, 6:0, 4:1, 10:1 հաշիվներով, իսկ ահա կիսաեզրափակչում` հաղթելով 4:0 հաշվով, մրցավարների միջամտությամբ գոտեմարտն ավարտել է 4:4 հաշվով, ու նա չի կարողացել անցնել եզրափակիչ:
Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին: Այստեղ առաջին մրցափուլում Հարությունյանը զիջել է 2:0 հաշվով, իսկ երկրորդում, չնայած վնասվածքին, նա երկու միավորանոց հիանալի գլորում է կատարել: Մրցավարների որոշմամբ ռուս մարզիկին տրվել է եւս երկու միավոր, ու Հարությունյանը բավարարվել է միայն Օլիմպիական ուղեգրով:
Մինչեւ 75 կգ քաշային Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է առաջին գոտեմարտում, սակայն նրա մրցակից Ռոման Վլասովը դուրս է եկել եզրափակիչ, ինչից հետո էլ հայ ըմբիշը հանդես է եկել սփոփիչ գոտեմարտերում, տարել երկու հաղթանակ, սակայն չի կարողացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Մեր երրորդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ եզրափակչում է: Նրա ելույթը կսկսվի մի քանի րոպե անց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: