Ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճի ըմբիշները նվաճել են 2 ոսկե ու 1 արծաթե մեդալն:
Սուբոտիցայում անցկացվող առաջնությունում հաղթողի կոչումն առաջինը նվաճել է մինչեւ 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Եզրափակչում հայ ըմբիշը ոչ մի շանս չի տվել վրացի Գեորգի Խաչիձեին՝ հաղթելով նրան 10:3 հաշվով:
Վազգեն Թեւանյանն (54 կգ) էլ 2:0 հաշվով ուժեղ է եղել թուրք Քաբար Դույումից: Իսկ ահա արծաթե մեդալը Հովհաննես Մաղաքյանի (100 կգ) հաշվին է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: