Մայիս 02, 2025
exclusive
7695 դիտում

Մադրիդի Գրան Պրիին Հայաստանի ընտրանին 7 ըմբիշով է մասնակցելու


Լուսանկարը` bul-wrestling.org


Վաղը Մադրիդում մեկնարկելու է ըմբշամարտի Իսպանիայի Գրան Պրի մրցաշարը, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը:

Ինչպես Mediamax Sport-ի թղթակցին Մադրիդից հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մրցաշարին մասնակցելու են 7 ըմբիշով:

Մադրիդում ելույթ են ունենալու Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Մադրիդ Հայաստանի հավաքականն ուղեւորվել է Ղրիմից, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին