Մայիս 18, 2025
8125 դիտում

Ազատ ոճի հավաքականը Բաքվում մրցելու է 6 ըմբիշով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ազատ ոճի Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է այն մարզիկների անունները, որոնք Բաքվում մասնակցելու են Եվրոպական խաղերին:

Հունիսի 12-28-ը կայանալիք խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին մասնակցելու են Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Եվրոպայի արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Սաֆարյանը պատրաստվում է անձնական մարզչի գլխավորությամբ, իսկ Բերիանիձեն մարզվում է Վրաստանում:

«Գնում ենք մեդալներ նվաճելու, գորգը ցույց կտա դրանց գույնը: Տղաները լավ են տրամադրված, ամեն ինչ անելու են մինչեւ վերջ պայքարելու ու լավ մասնակցելու համար»,- ասել է Բաղդադյանը:

Ազատ ոճի հավաքականը մրցավայր է մեկնելու հունիսի 15-ին Թբիլիսիից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին