Մայիս 17, 2025
116 դիտում

Շաբաթվա մտքերը չեմպիոն դարձած ու հարազատ թիմերից հեռացող աստղերից են


Լուսանկարը` Bayern München

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Real Madrid C.F.

Լուսանկարը` Bayern München


Ֆուտբոլի ակումբային մրցաշրջանն ավարտվում է եւ հայտնի են դառնում չեմպիոնները։

Այս շաբաթ հավաքել ենք չեմպիոն հռչակված թիմերի գլխավոր մարզիչների եւ իրենց հարազատ ակումբներից հեռացողների արտահայտած մտքերը։

«Բարսենոլա»-ի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկ

Լուսանկարը` FC Barcelona


«Առաջնության երկրորդ հատվածն անհավանական էր, ոչ մի պարտություն չենք կրել։ Շնորհավորում եմ ողջ թիմին, երկրպագուներին։ Շատ երջանիկ ենք, որ դարձանք Իսպանիայի չեմպիոն։ Սուպերգավաթում ու հետագայում նաեւ գավաթում տոնած հաղթանակները վստահություն հաղորդեցին մեզ»։

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտա

Լուսանկարը` FC Noah


«Ֆուտբոլն առաջին հերթին կիրք է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ակումբի նախագահին, իմ խաղացողներին, տեխնիկական շտաբին, բժշկական անձնակազմին, ադմինիստրացիայի աշխատակիցներին, մեդիա ներկայացուցիչներին: Մեր մասին հոգ տանող Աննային, նրանց, ովքեր խնամում են մարզումային խաղադաշտը: Շնորհակալություն ակադեմիային: Բոլոր նրանց, ովքեր ամեն օր մեզ հետ են, ոչ պակաս կարեւոր՝ մեր երկրպագուներին»։

«Ռեալ»-ից հեռացող ու Բրազիլիայի ընտրանին գլխավորող Կառլո Անչելոտի

Լուսանկարը` Real Madrid C.F.


«Իմ ողջ կյանքում կմնամ «Ռեալ»-ի երկրպագու։ Երբեք չէի պատկերացնի, որ գլխավոր մարզչի կարգավիճակում կլինեմ 6 տարի։ Պետք է շնորհակալ լինեմ ակումբին։ Խաբի Ալոնսոն ոչ մի խորհրդի կարիք չունի, քանի որ նա մեծագույն մարզիչ է: Նա ամեն ինչ ունի լավագույնը դառնալու համար»:

«Բավարիա»-ին հրաժեշտ տված Թոմաս Մյուլլեր

Լուսանկարը` Bayern München


«Դեռ չեմ որոշել «Բավարիա»-ից հեռանալուց հետո ինչ թիմ եմ տեղափոխվելու։ Առաջիկայում դեռ Աշխարհի ակումբային առաջնությունն է։ Իհարկե, մտածում եմ նաեւ ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Այսպես ասեմ, բաց եմ բոլոր առաջարկների համար ու դեռ հստակ ոչինչ չգիտեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին