Արդեն հայտնի է, թե ինչ կազմով են հայ հունահռոմեականները մասնակցելու Սոֆիայում ամեն տարի տեղի ունեցող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» միջազգային խոշոր մրցաշարում:
Հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշել է, որ ապրիլի 24-26-ը կայանալիք մրցաշարին հայ ըմբիշները մարտական են տրամադրված ու պայքարելու են մրցանակային տեղերի համար:
Սոֆիայում ելույթ են ունենալու Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Վարշամ Բորանյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Ջուլֆալակյանն ասել է, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մրցաշարը բաց է թողնում քթի վիրահատության, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ վնասվածքի պատճառով: Վարշամ Բորանյանն էլ քաշ չգցելու համար այս անգամ ուժերը փորձարկելու է մինչեւ 75 կգ քաշային կարգում:
Մարզիչը տեղեկացրել է, որ մայիսի 13-27-ը կայանալիք ծաղկաձորյան հավաքին մասնակցելու են Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ: Այդ ընթացքում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Ծաղկաձորում հավաք են անցկացնելու նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: