Հունիս 23, 2025
4587 դիտում

Վաղը հայ ըմբիշները մեկնարկելու են Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում


Լուսանկարը` yerkramas.org


Վաղը Մինսկում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի Գրան Պրիի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարը:

Հայաստանի հավաքականը, որը մինչ այդ Ստայկիի օլիմպիական մարզաբազայում անցկացրել է համատեղ հավաք 12 թիմերի հետ, ելույթ է ունենալու 6 ըմբիշներով:

Մարտի 6-ին հայ մարզիկներից պայքարի մեջ են մտնելու Գարիկ Բարսեղյանը, Արտակ Հովհաննիսյանը (57 կգ) եւ Դավիթ Սաֆարյանը (70 կգ):

Մեկ օր անց մրցաշարում հանդես են գալու Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) ու Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին