Սեպտեմբեր 26, 2022
10256 դիտում

2014 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանը


Արթուր Ալեքսանյանը
Արթուր Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Ալեքսանյանը
Արթուր Ալեքսանյանը

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` wrestlingarena.info


Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ: Նրանք այս տարվա լավագույն մարզիկ են ճանաչել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:  Նա հավաքել է 300 միավոր:

270 միավորով 2-րդ տեղում է 2014-ի Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Եռյակը եզրափակել է ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը, որն ունի 189 միավոր:

4-10-րդ տեղերը զբաղեցրել են Գրիգոր Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Հովհաննես Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Արթուր Դավթյանը եւ Գարիկ Բարսեղյանը:

Լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը  ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել Աշխարհի առաջնությունում:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին