Հայաստանի ծանրամարտի հավաքականի մեկնարկն Աշխարհի առաջնությունում, որն ընթանում է նորվեգական Ֆյորդե քաղաքում, տվեց այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գառնիկ Չոլակյանը։
Քիչ առաջ մինչեւ 60 կգ քաշային կարգում 22-ամյա ծանրորդը երկամարտի 275 կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը։
Պոկում վարժությունում Չոլակյանը վստահ գործեց միայն առաջին մոտեցման ժամանակ, երբ իրեն ենթարկեց 123 կիլոգրամանոց ծանրաձողը։ 2-ի համար մարզիչները պատվիրեցին 128 կգ, սակայն նա չկարողացավ բարձրացնել այն, անհաջող ստացվեց նաեւ 130 կգ-ն։
Հրման ժամանակ եւս հայ ծանրորդը մեկ մոտեցում բարեհաջող կատարեց՝ 152 կգ։ Նշենք, որ այս տարվա Եվրոպայի առաջնությունում եւս նրա երկամարտի արդյունքը 275 կգ էր։
Հոկտեմբերի 5-ին ժամը 21։30-ից պայքարի դուրս կգա Գոռ Սահակյանը (71 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: