Ապրիլ 16, 2025
284 դիտում

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ն նորից կանցկացվի 2 զուգահեռ հարթակներում


Լուսանկարը` IWF


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դիտարկում է մրցումների ծրագրում ու անցկացման ձեւաչափում փոփոխություններ կատարել:

Դա պայմանավորված է տարբեր աշխարհամասերում մարզաձեւի նկատմամբ հետաքրքրության մեծացման ու մարզիկների քանակի ավելացման հետ: IWF-ն մտադիր է փոխել նաեւ օրվա ընթացքում մրցումների քանակն ու դրանց մեկնարկի ժամերը:

Նախորդ տարվա մայիսի 22-26-ը Լիմայում կայացած երիտասարդական Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կիրառվել է միաժամանակ երկու հարթակներում մրցումներ անցկացնելու ձեւաչափը: Դա հնարավորություն է տվել մրցաշարին մասնակցող 277 ծանրորդների ելույթները շատ ավելի քիչ օրերի ընթացքում կազմակերպել: Կանանց ու տղամարդկանց պայքարն ընթացել է զուգահեռ հարթակների վրա:

Մարզիկներն ու պաշտոնյաները բարձր են գնահատել այս նորարարական լուծումը եւ այն կիրառվելու է նաեւ ապրիլի 30-ից մայիսի 5-ը Լիմայում առաջին անգամ համատեղ կայանալիք պատանիների ու երիտասարդների Աշխարհի առաջնության ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին