Ծանրամարտն առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում։
«Այս որոշումը ցույց է տալիս, որ ծանրամարտը նախորդ տարիների համեմատ Եվրոպայում սկսել է հարգանք վայելել ու նպաստել Օլիմպիական շարժմանը»,-հայտնել է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆիտին։
Եվրոպական Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ ծանրորդները կարող են մասնակցել 2027-ի խաղերին, որոնք ընդունելու է Ստամբուլը։ Նշվում է, որ այս մրցաշարում ծանրորդները մեծ հավանականությամբ կպայքարեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վարկանշային միավորների համար։
2027-ին բացի Եվրոպական խաղերից ծրագրվում է կազմակերպել նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Եվրոպական ֆեդերացիան բոլոր հարցերի պատասխանները կքննարկի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ եւ կհայտնի ավելի ուշ, տեղեկացնում են կառույցից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: