Հոկտեմբեր 14, 2025
95 դիտում

Մելիքյան․ Խաղադաշտում պատերազմ կլինի, իսկ թե ով կհաղթի՝ ցույց կտա խաղը


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր ժամը 22։45-ից Դուբլինում հանդիպելու է Իռլանդիայի ընտրանուն։

Թիմերն Աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացնելու են միմյանց միջեւ երկրորդ դիմակայությունը։ Անցած ամիս Երեւանում Եղիշե Մելիքյանի թիմը հաղթել էր 2։1 հաշվով։

«Իռլանդիային հաղթելուց հետո ես ասել եմ, որ իրենց երկրում լինելու է այլ ֆուտբոլ։ Ե՛ւ մենք, ե՛ւ մրցակիցը վերջին խաղում պարտվել ենք, կարեւոր միավորներ կորցրել ու հասկանում ենք, որ այսօրվա խաղն անչափ կարեւոր է։ Խաղադաշտում պատերազմ կլինի, իսկ թե ով կհաղթի՝ ցույց կտա խաղը»,- հանդիպումից առաջ ասել է Մելիքյանը։

Նա ավելացրել է, որ դիմակայությունը դժվար է լինելու, որովհետեւ մրցակիցը մոտիվացիայի պակաս չի ունենալու։ Իրենք եւս պատրաստ են ու կփորձեն հոգեբանորեն ու տակտիկապես ճիշտ մոտենալ խաղին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին