Դեկտեմբեր 18, 2024
exclusive
585 դիտում

Ալավերդյան. ԱԱ-ն շատ վատ էր մեզ համար, միակ ուրախությունը Լալայանի ոսկին էր


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Մանամայում կայացած Աշխարհի առաջնությունից վերադարձել է մեկ ոսկե մեդալով:


Աշխարհի չեմպիոնի կոչումը գերծանր քաշային կարգում նվաճել է Վարազդատ Լալայանը: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ի հետ զրույցում ասել է, որ այս առաջնության միակ դրական կողմը հենց ծանրորդի փայլուն ելույթն է:

«3 ծանրորդ 0 է ստացել, Գարիկ Կարապետյանն էլ ելույթը չի կարողացել ավարտել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առաջնությունը շատ վատ է ստացվել մեզ համար, միակ ուրախությունն այն է, որ նախկինում երբեք Հայաստանը գերծանր քաշային կարգում ոսկե մեդալ չէր նվաճել, այս տարի հաջողվեց: Ցավոք, մյուս ծանրորդները չկարողացան հաջող հանդես գալ, բայց մեր մարզաձեւում այդպես էլ է լինում»,- ավելացրել է մարզիչը:

Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ նախորդ տարի Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության բոլոր քաշային կարգերում հայ մարզիկները կարողացել են մեդալներ նվաճել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին