Մանամայում շարունակվող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում քիչ առաջ հանդես եկավ Գարիկ Կարապետյանը (109 կգ)։
Նա հրում վարժությունը սկսեց բավական վստահ ու իրեն ենթարկեց 183 կգ ծանրաձողը։ Ապա նա չկարողացավ բարձրացնել 188 կգ-ն, իսկ երրորդ մոտեցման ժամանակ նաեւ ցավալի վնասվածք ստացավ։ Ամեն դեպքում, Կարապետյանն այս վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Ցավոք, բայց հայ ծանրորդի վնասվածքը լուրջ էր եւ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը որոշեց դուրս գալ պայքարից։
Այս տարի 21-ամյա Կարապետկանը երիտասարդական ԵԱ-ում նվաճել էր ոսկե մեդալ, Աշխարհի գավաթում եղել էր 2-րդը, ԵԱ-ում՝ 3-րդը, իսկ Օլիմպիական խաղերում՝ 4-րդը։
Պետրոս Պետրոսյանն այս նույն քաշային կարգում հանդես է եկել B խմբում ու երկամարտի 360 կգ-ով զբաղեցրել 11-րդ տեղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: