Դեկտեմբեր 22, 2024
752 դիտում

Հայաստանի հավաքականի հերթական զրոն ԱԱ-ում․ Աղանյանի ելույթը եւս անհաջող էր


Լուսանկարը` Մեդիամաքս


Մանամայում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։

Այսօր Հայաստանի հավաքականն ուներ մեկ ներկայացուցիչ։ Քիչ առաջ հարթակ էր դուրս եկել Արա Աղանյանը։

 

Մինչեւ 102 կգ քաշային կարգում Աղանյանը երկամարտում չկարողացավ տեղ զբաղեցնել։ Պոկում վարժությունում հայ ծանրորդն օգտագործեց երկու մոտեցում եւ բարձրացրեց նախ 165, ապա 170 կգ ծանրաձողը։

 

Հրման ժամանակ, ցավոք, նա այդպես էլ չկարողացավ օգտագործել մոտեցումներն ու բարձրացնել 205 կգ-ն՝ ստանալով 0։

 

Ավելի վաղ նման արդյունք գրանցել էին Անդրակիկ Կարապետյանը (89 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։ Մինչ այս Հայաստանի հավաքականի միակ մեդալն ապահովել է Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։

 

Հայաստանի հավաքականից վաղը ելույթ են ունենալու Պետրոս Պետրոսյանն ու Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին