Դեկտեմբեր 27, 2024
2284 դիտում

Ծանրամարտի ԱԱ-ին մնաց մեկ ամիս․ IWF-ն ներկայացրել է թիմերի նախնական կազմերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Աշխարհի առաջնությունն այս տարի ընդունելու է Բահրեյնի մայրաքաղաք Մանաման։

Ծանրորդները մեդալների համար պայքարելու են դեկտեմբերի 6-15-ը։ IWF-ն ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը։ Ըստ դրանց՝ Հայաստանի հավաքականները հանդես են գալու մեծաքանակ կազմով։

Կանանց պայքարում հայտավորված են Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ)։

Տղամարդկանց մրցաշարում ելույթ կունենան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ)։ Վերջին քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը հայտավորված է պահեստայինների թվում։

ԱԱ-ի մինչեւ 102 կգ քաշային կարգում կպայքարի Արա Աղանյանը, 109 կգ-ում՝ Գարիկ Կարապետյանը, իսկ ահա Պետրոս Պետրոսյանը նշված է որպես պահեստային։ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանն ուժերը կփորձեն +109 կգ-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին