«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիերա Լիգայի 18-րդ տուրից առաջ ֆուտբոլիստներին չի թողել տուն գնալ ու նրանք գիշերել են ակումբի մարզաբազայում:
Սովորաբար Սուրբ Ծննդի գիշերը ֆուտբոլիստներն անցկացնում են իրենց ընտանիքների հետ, իսկ այս տարին բացառություն է եղել, հայտնում է The Mirror-ը: Այսօր կեսօրին ակումբը հանդիպելու է «Էվերթոն»-ի հետ:
Գվարդիոլան ցանկանում է ընդհատել թիմի պարտությունների շարքը, որը վերջին 12 խաղերից 9-ում զիջել է մրցակցին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: