Դեկտեմբեր 27, 2024
2006 դիտում

Երիտասարդ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 22 մեդալ


Լուսանկարը` EWF


Լեհաստանի Ռաշինում կայացած երիտասարդական Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականին հաջողվել է նվաճել 13 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոններ են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) եւ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ), իսկ բրոնզե՝ Մարտին Պողոսյանը (73 կգ) եւ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ):

Մ-23 տ. պայքարում չեմպիոնները Լիանա Գյուրջյանը (87 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ) եւ Պետրոս Պետրոսյանն (+109 կգ) են։

Պատվոհարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Միլենա Խաչատրյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Մերի Թումասյանը (+87 կգ), իսկ 3-րդ՝ Կարեն Մարգարյանը (81 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (89 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին