Դեկտեմբեր 27, 2024
564 դիտում

Մ-23 տ. ԵԱ-ում Հայաստանի վերջին ոսկե մեդալը նվաճել է Պետրոս Պետրոսյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Լեհաստանի Ռաշինում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճել է Պետրոս Պետրոսյանը:

Նա գերծանր քաշային կարգում չեմպիոն է հռչակվել: Ծանրորդը պոկել է 166 կգ եւ հրել 218-ը: Նրա երկամարտի արդյունքը 384 կգ է՝ 1-ով ավելի արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի Բոգդան Հոժայից:

Նույն քաշային կարգում հանդես եկած Յաշա Մինասյանը 354 կգ-ով ելույթն ավարտել է 7-րդ տեղում:

Իսկ մինչ այդ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) 20 տարեկանների պայքարում 359 կգ-ով արծաթե մեդալակիր է դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին