Դեկտեմբեր 08, 2024
941 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում հայ ծանրորդները մեկ օրում 3 ոսկե մեդալ են նվաճել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` EWF


Երեկ երիտասարդ հայ ծանրորդները միանգամից երեք ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի Ռաշինում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոնի կոչումը 235 կգ-ով նվաճել է Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

 

Մինչեւ 23 տարեկանների ոսկե մեդալակիրներ էլ դարձել են Լիանա Գյուրջյանը (87 կգ) եւ Գարիկ Կարապետյանը (109 կգ)։ 

 

Գյուրջյանը երկամարտում գրանցել է 230 կգ, նույն քաշային կարգում հանդես եկող Մարգարիտա Առաքելյանը 214-ով արծաթե մեդալ է նվաճել։

 

Կարապետյանը գլխավերեւում պահել է 402 կգ ու երկրորդ տեղը զբաղեցրած վրացի Զազա Լոմտաձեին գերազանցել 27 կգ-ով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին