Դեկտեմբեր 27, 2024
473 դիտում

Նոր ոսկե մեդալներ ԵԱ-ից. Էմմա Պողոսյանը եւ Սուրեն Գրիգորյանը չեմպիոններ են


Լուսանկարը` IWF


Լեհական Ռաշին քաղաքում շարունակվող երիտասարդական Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները հերթական ոսկին են նվաճել:

Վերջերս երիտասարդական Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Էմմա Պողոսյանը (81 կգ) փայլել է նաեւ Եվրոպայում: Նա մինչեւ 20 տարեկանների պայքարում 218 կգ-ով կանգնել է պատվոհարթակի առաջին աստիճանին: Սեպտեմբերին Իսպանիայում կայացած ԱԱ-ում ծանրորդը բարձրացրել էր 233 կգ:



Նույն քաշային կարգում ԵԱ-ում հանդես եկած Ալինա Սուքիասյանը 202 կգ-ով ելույթն ավարտել է 6-րդ տեղում:

Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) նույն տարիքային խմբում 339 կգ-ով բրոնզե մեդալակիր է  դարձել:



Իսկ մինչեւ 23 տարեկանների մրցաշարի 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը երկու մեդալակիր է ունեցել: Սուրեն Գրիգորյանը 350 կգ-ով չեմպիոն է հռչակվել, իսկ Մնացական Աբրահամյանը՝ 343-ով կանգնել պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին