Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական ոսկին է նվաճել Լեհաստանի Ռաշինում ընթացող մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մինչեւ 23 տարեկանների պայքարում պատվոհարթակի 1-ին աստիճանին է կանգնել Գոռ Սահակյանը: Նա մինչեւ 73 կգ քաշային կարգի երկամարտում գրանցել է 320 կգ ու լավագույն արդյունքը ցույց տվել՝ մոտակա մրցակցին գերազանցելով 13 կգ: Մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը պոկել է 140 եւ հրել 180 կգ: Այդ քաշային կարգում հանդես է եկել ընդամենը 4 ծանրորդ:
Մինչեւ 20 տարեկանների 73 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը 298 կգ-ով բրոնզե մեդալակիր է դարձել:
Ավելի վաղ ԵԱ-ում 1-ին տեղն են զբաղեցրել Ժորա Գրիգորյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանն (61 կգ)՝ արծաթե մեդալ նվաճել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: