Դեկտեմբեր 27, 2024
419 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում հայ ծանրորդներն արդեն 3 ոսկե մեդալ են նվաճել


Լուսանկարը` Weightlifting house


Լեհաստանի Ռաշինում ընթացող մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն 3 ոսկե մեդալակիր ունի:

Նախ մինչեւ 20 տարեկանների պայքարում 1-ին տեղն է գրավել Ժորա Գրիգորյանը (55 կգ): Նա պոկել է 103 եւ հրել 130 կգ ու չեմպիոն դարձել:

Նույն տարիքային խմբում երկամարտի 200 կգ-ով չեմպիոնի կոչումը նվաճել է նաեւ մեծահասակների Եվրոպայի ու երիտասարդների Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ): Մարզուհին պոկել է 85 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերեւում պահել 115 կգ:

Ռաֆիկ Մինասյանն (61 կգ) էլ 264 կգ-ով կանգնել է պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

Մինչեւ 23 տարեկանների պայքարում հավասարը չի ունեցել Գառնիկ Չոլակյանը (61 կգ): Նա երկամարտում 275 կգ է բարձրացրել ու մոտակա մրցակցին գերազանցել 15 կգ-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին