Դեկտեմբեր 27, 2024
2226 դիտում

Հայաստանի ծանրամարտի թիմը Մ-20 ու Մ-23 տ․ ԵԱ-ում հանդես կգա մեծաքանակ կազմով


Լուսանկարը` Reuters


Լեհաստանի Ռաշինում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը կայանալու է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականները հանդես են գալու մեծաքանակ կազմերով։ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է առաջնությունում հանդես եկող հավաքականների վերջնական կազմերը։

Հայաստանի մինչեւ 23 տարեկանների թիմն ունի հետեւյալ տեսքը․

Միլենա Խաչատրյան (81 կգ), Լիանա Գյուրջյան եւ Մարգարիտա Առաքելյան (87 կգ), Մերի Թումասյան (+87 կգ), Գառնիկ Չոլակյան (61 կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Մնացական Աբրահամյան եւ Սուրեն Գրիգորյան (89 կգ), Գեւորգ Ղահրամանյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (109 կգ), Պետրոս Պետրոսյան ու Յաշա Մինասյան (+109 կգ)։

Մինչեւ 20 տարեկանների պայքարում հանդես կգան այս ծանրորդները․

Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան եւ Ալինա Սուքիասյան (81 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ), Սեյրան Խուդանյան ու Ժորա Գրիգորյան (55 կգ), Ռաֆիկ Մինասյան ու Մերուժան Եղոյան (61 կգ), Սամվել Մարտիրոսյան (67 կգ), Մարտին Պողոսյան (73 կգ), Նարեկ Մկրտչյան (81 կգ), Վալերիկ Մովսիսյան (89 կգ), Ալեքսանդր Լազարյան (102 կգ) եւ Աշոտ Մովսիսյան (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին