Իսպանիայի Լեոն քաղաքում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Մրցումային վերջին օրը Հայաստանի տղամարդկանց ընտրանուն վերջապես հաջողվել է մեդալ նվաճել։ +109 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Աշոտ Մովսիսյանը։ Նա պոկում վարժությունում բարձրացրել է 158, իսկ հրումում՝ 208 կգ ծանրաձող։ Երկամարտի 366 կգ արդյունքով Մովսիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ ԱԱ-ի հաղթող դարձել է Նամ Ջիյոնգը (Կորեա), որը ցույց է տվել 383 կգ։
Ավելի վաղ Հայաստանի աղջիկների հավաքականից ոսկե մեդալ էր նվաճել Էմմա Պողոսյանը, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Աննա Ամրոյանը կանգնել էին պատվոհարթակի 3-րդ աստիճանին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: