Նոյեմբեր 22, 2024
264 դիտում

Էմմա Պողոսյանը հռչակվել է երիտասարդների Աշխարհի չեմպիոն


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF


Էմմա Պողոսյանն Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

Մինչեւ 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին երկամարտում 1 կգ ավել է գրանցել մեքսիկացի Վանեսա Հերնանդեսից ու կանգնել է պատվոհարթակի 1-ին աստիճանին:

Պոկումը նա ավարտել է 100 կգ-ով, իսկ մրցակիցը 4 կգ ավել է բարձրացրել, Պողոսյանը առավելությունը վերականգնել է հրման ժամանակ: Նա 133 է գրանցել, իսկ Հերնանդեսը՝ 128: Ծանրորդը երկամարտում ցույց է տվել 233 կգ ու չեմպիոն հռչակվել:

Լուսանկարը` IWF


Ավելի վաղ ԱԱ-ում բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Աննա Ամրոյանը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչն Աշխարհի առաջնությունում Աշոտ Մովսիսյանն (+109 կգ) է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին