Հայաստանի ծանրամարտի աղջիկների հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում շարունակվող մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում:
Այս անգամ պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Աննա Ամրոյանը: Նա մինչեւ 76 կգ քաշային կարգի երկամարտում 228 կգ է գրանցել: Ծանրորդը պոկել է 100 եւ հրել 128 կգ ու բրոնզե մեդալակիր դարձել: Հաղթողի կոչումը 244 կգ-ով նվաճել է ամերիկացի Էլլա Մարի Նիքոլսոնը:
Ավելի վաղ Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն էր գրավել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու են Էմմա Պողոսյանը (81 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: