Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։
Նա մինչեւ 55կգ քաշային կարգում կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Ծանրորդը պոկել է 81 կգ, եւ հրել 110-ը։ Նրա երկամարտի 191 արդյունքն ապահովել է բրոնզե մեդալ։ Չեմպիոնի կոչումը 217 կգ-ով նվաճել է Թայպեից Չեն Չուան-Լինգը։
Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը դեռ ներկայացնելու են Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: