Նոյեմբեր 22, 2024
1062 դիտում

Հայաստանի երիտասարդական թիմերը կմասնակցեն ծանրամարտի ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 19-27-ն Իսպանիայի Լեոն քաղաքում կայանալու է ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականները եւս մասնակցելու են պայքարին։ Ինչպես հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը, հայտավորված է 8 հայ ծանրորդ։

Աղջիկների պայքարում հանդես են գալու Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։

Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) հանդես կգան տղաների մրցաշարում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին