Սեպտեմբեր 08, 2024
2067 դիտում

Հայաստանը երիտասարդական ԱԱ-ում հանդես կգա 7 ծանրորդով


Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալու է ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հավաքականները հանդես կգան 7 ծանրորդով։

Աղջիկների պայքարում ելույթ կունենա միայն Մերի Միսակյանը (64 կգ)։ Տղաների թիմում հայտավորված են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին