Մայիս 19, 2024
1414 դիտում

IWF-ի քարտուղար. Երեւանյան ԵԱ-ն վերջին 10 տարիներին լավագույնն էր


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանին շատ կարեւոր վարկանշային մրցաշար են վստահել:


2028 թվականի Լոս Անջելեսի խաղերից առաջ վերջին վարկանշային Աշխարհի առաջնությունը կայանալու է Երեւանում:

«Հավատացած ենք, որ տեսնելու ենք ամենալավ կազմակերպված առաջնություններից մեկը: 2023-ին Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունը մեզ մեծ վստահություն է տվել, բացի այդ էլ Հայաստանում ծանրամարտն ամենատարածված ու սիրելի մարզաձեւերից մեկն է: Հաջողություն եմ մաղթում ձեր մարզիկներին, որպեսզի Փարիզի Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեն եւ բարձրացնեն երկրի դրոշը»,- ասել է նա:

IWF-ի նախագահը նաեւ նշել է, որ հետագայում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրեր կիրականացնեն:

Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն եւս գովել է Հայաստանին ու խոսել ԱԱ-2027-ը նրան վստահելու մասին. «Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը հեղափոխական էր ծանրամարտի համար, այն վերջին 10 տարիների լավագույն ԵԱ-ն էր: Հետեւաբար, լավագույն ԱԱ-ն կազմակերպելու Հայաստանի հնարավորությունները եւ ունակությունները շատ բարձր են: Հիմա ձեզ մեծ մարտահրավեր է սպասվում»:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին