Դեկտեմբեր 06, 2024
1293 դիտում

Ռոնալդուն գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը


Լուսանկարը` Անձնական արխիվ


Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։

4-րդ անգամ այն գլխավորում է Քրիշտիանու Ռոնալդուն։ Ըստ ամսագրի՝ 39-ամյա պորտուգալացին վաստակում է տարեկան 260 մլն դոլար։ Նախորդ տարի եւս Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող մարզիկն էր, սակայն նրա եկամուտները կազմում էին 136 մլն։

2-րդ տեղում գոլֆիստ Ջոն Ռահմն է՝ 218 մլն դոլար, իսկ եռյակը եզրափակում է Լեո Մեսսին՝ 135 մլն։

Forbes-ը հայտնում է, որ տասնյակում ընդգրկված մարզիկները միասին վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել են 2,38 մլրդ դոլար, ինչը մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ներկայացնենք նաեւ տասնյակում ընդգրկված մյուս մարզիկներին՝ Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ, 128,2 մլն), Յանիս Անտետոկունպո (բասկետբոլ, 111 մլն), Կիլիան Մպաբե (ֆուտբոլ, 110 մլն), Նեյմար (ֆուտբոլ, 108 մլն), Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ, 106 մլն), Ստեֆեն Քարի (բասկետբոլ, 102 մլն), Լամար Ջեքսոն (ամերիկյան ֆուտբոլ, 100,5 մլն)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին