Նոյեմբեր 04, 2024
1294 դիտում

Ավդալյան. Հռիփսիմեին հաջողվեց սպորտը թողնել արժանապատիվ եւ բարձունքում գտնվելիս


Լուսանկարը` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից


Երեկ Հայաստանի ծանրամարտի հավաքականները վերադարձել են Սոֆիայից, որտեղ մասնակցել են Եվրոպայի առաջնությանն ու մեդալների քանակով (11 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե) 1-ին տեղը գրավել:

Մարզիկներին օդանավակայանում դիմավորել է նաեւ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Նա հրապարակում է արել սոցկայքերում եւ անդրադարձել ԵԱ-ում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանի կարիերան ավարտելու որոշմանը:

«Հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնել ու հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքն ասելու համար խաղասեղանին է դրվել բացառությամբ ամեն ինչ՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ: Իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։ Բայց, միեւնույն է, գալիս է սպորտից հեռանալու ցավալի պահը, ամենակարեւորը դա ճիշտ ժամանակին, արժանապատիվ եւ բարձունքում անելն է: Դա, ցավոք, ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ Հռիփսիմեին հաջողվեց, եւ ես, իսկապես, հպարտանում եմ նրանով։ Սիրում եմ շատ, ցանկանում բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որն այսուհետ կընտրի»,- գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին