Հուլիս 27, 2024
3510 դիտում

Գոռ Մինասյանն Ասիայի փոխչեմպիոն է եւ իրավունք է վաստակել հանդես գալ ՕԽ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Տաշքենդում ավարտվել է Ասիայի ծանրամարտի առաջնությունը, որը մարզիկներին տալիս էր հնարավորություն պայքարել նաեւ Օլիմպիական վարկանշային միավորների համար։

Գերծանր քաշայինների պայքարում հանդես է եկել Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։ Ասիայի գործող չեմպիոնն այս անգամ բավարարվել է արծաթե մեդալով։ Վնասվածքից հետո հարթակ վերադարձած Ման Ասադը (Սիրիա) անակնկալի է բերել հայ ծանրորդին ու դարձել չեմպիոն։

Մինասյանը պոկել է 207 կգ, հրել՝ 236 կգ ծանրաձող եւ երկամարտի 443 կգ արդյունքով դարձել փոխչեմպիոն։ Ասադը (192/252) ցույց է տվել 444 կգ արդյունք։

Մինասյանն արդեն ապահովել է մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերում եւ պարտադիր չէ, որպեսզի ապրիլին հանդես գա Թաիլանդում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությունում։ Բավարար կլինի նույնիսկ պարզապես կշռման արարողության ներկայանալը, հայտնում է միջազգային ֆեդերացիայի կայքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին