Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը։
Մինչեւ 55 կգ քաշային կարգում օրեր առաջ երիտասարդների Աշխարհի ոսկե մեդալակիր դարձած Ալեքսանդրա Գրիգորյանը հաջող է հանդես եկել։
Պոկում վարժությունում նա ցույց է տվել 81 կգ արդյունք ու 4-րդը եղել։ Հրման ժամանակ Գրիգորյանն անհամեմատ լավ տեսք է ունեցել ու ծանրաձողի հետ իսկական պայքար մղել։ Նա գերազանցել է ԱԱ-ում ցույց տված իր արդյունքն ու բարձրացրել նախ 105, ապա 108 կգ ծանրաձողը։ Երրորդ մոտեցմամբ 113 կգ ֆիքսել չի կարողացել եւ կրկին 4-րդ արդյունքն է ցույց տվել։
Սակայն դա նրան չի խանգարել երկամարտում դառնալ բրոնզե մեդալակիր։ 189 կգ արդյունքով Գրիգորյանը Գրան Պրիում գրավել է 3-րդ տեղը, իսկ հաղթողի կոչումը նվաճել է Կորեայի ներկայացուցիչ Սու Յոն Ռին, որը բարձրացրել է 210 կգ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: