Ապրիլ 26, 2025
1404 դիտում

Գառնիկ Չոլակյանը դարձել է Մ-23 տ. Եվրոպայի առաջնության չեմպիոն


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` EWF


Գառնիկ Չոլակյանը դարձել է մինչեւ 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող:

Նա մինչեւ 61 կգ քաշայինների պայքարում բարձրացրել է 255 կգ ու առաջին տեղը գրավել: Չոլակյանը պոկել է 115 կգ, հրել՝ 140: Արծաթե մեդալակիր իսպանացի Դավիդ Պերալեսին նա գերազանցել է 17 կգ:

Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում երկամարտի 254 կգ-ով բրոնզե մեդալակիր է դարձել Մերուժան Եղոյանը (61 կգ):

Ավելի վաղ ԵԱ-ում 3-րդ տեղն էր գրավել Սեյրան Խուդինյանը (55 կգ): Այսօր

Մ-20 տ. պայքարում հանդես են գալու Տիգրան Կարապետյանն (67 կգ) ու Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին