Նոյեմբեր 27, 2024
1005 դիտում

Ադրբեջանցիներն արդեն Երեւանում են. Հայաստանն ապահովել է նրանց անվտանգությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն արդեն Երեւանում է եւ պատրաստվում է ապրիլի 15-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպել են միջազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Mediamax Sport-ը ԵԱ-ի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցրել է այդ երկրի ներկայացուցիչների ընդունման եւ բացման արարողության  համար մեծ գումարներ ծախսելու մասին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերջնական պայմանավորվածություն ունեցել են Տեղ գյուղում տեղի ունեցած մարտական գործողություններից առաջ, որի ընթացքում զոհվել են չորս հայ զինծառայող, եւս հինգը վիրավորվել է:

Արայիկ Հարությունյան

Չնայած Եվրոպայի առաջնության ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա միջազգային եւ եվրոպական ֆեդերացիայի մրցաշարն է: Մենք ի սկզբանե ասել ենք, որ պարտավորվում ենք ընդունել բոլոր ժամանող մարզիկներին:

Ադրբեջանի հավաքականի հետ կապված գրագրություն ենք ունեցել եւ քննարկել անվտանգային հարցերը: Նրանք լրացուցիչ երաշխիք են ուզել, որը մենք եւս ապահովել ենք: Լրացուցիչ ասելով նկատի ունեմ օդանավակայանում դիմավորելը, տեղափոխելը, բնակության վայրի հետ կապված եւ այլ հարցեր:

12 հոգի է ընդգրկված Ադրբեջանի պատվիրակության կազմում, նրանք արդեն Երեւանում են, սակայն բացմանը չեն մասնակցելու: Վստահ եմ, որ առաջնությունը քաղաքական տեսք չի ստանա, կլինի միայն մարզական պայքար:

Բացման արարողությունն աննախադեպ է լինելու, նման բան նախկին առաջնություններում չի եղել: Մենք բարձր նշաձող ենք սահմանել: Կարծում ենք, որ Հայաստանն աշխարհում մարզական միջոցառումների կազմակերպման նոր չափորոշիչներ պետք է սահմանի:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան

Մենք միջազգային ֆեդերացիային պետք է առաջարկեինք մի այնպիսի նոր բան, որ իրենք լավ իմաստով գայթակղվեին եւ ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանին վստահեին վարկանշային մրցաշար: Հակառակ պարագայում չէինք հավակնի այն կազմակերպել: Մենք նորաձեւություն ենք թելադրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին