Ապրիլ 26, 2024
1905 դիտում

Երիտասարդ ծանրորդները պատրաստվում են Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 25-ից ապրիլի 1-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայանալու է ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ կազմերով են հավաքականները հանդես գալու:

Հայաստանի տղաների թիմում են լինելու Վոլոդյա Սարգսյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Աղջիկների թիմում հայտավորված են Ալինա Սուքիյասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին