Ապրիլ 26, 2024
623 դիտում

EWF-ի նախագահը Երեւանում հետեւել է ԵԱ-ի նախապատրաստությանը


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` EWF

Լուսանկարը` EWF

Լուսանկարը` EWF


Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ժամանել է Հայաստան:

Միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի ուղեկցությամբ ֆեդերացիայի պատվիրակները եղել են այն վայրերում, որոնք նախատեսված են Եվրոպայի այս տարվա առաջնությունը հյուրընկալելու համար:

Լուսանկարը` EWF


EWF-ից հայտնում են, որ նախագահն անձամբ է հետեւել մարզումային դահլիճում ընթացող շինարարական աշխատանքներին:

Նշենք, որ ապրիլի 15-23-ը Երեւանում սպասվող Եվրոպայի առաջնությանը ծանրորդները պատրաստվելու են «Կիլիկիա» մարզադահլիճում: Հիմնանորոգման համար 2022-ի սեպտեմբերին կառավարությունը հատկացրել է 24 մլն դրամ:

Լուսանկարը` EWF


Առաջնությունը հյուրընկալելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին