Ապրիլ 25, 2024
2073 դիտում

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հաստատել է երեւանյան ԵԱ-ի օրերը


Լուսանկարը` EWF


Երեւանն այս տարի առաջին անգամ հյուրընկալելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Եվրոպայի ֆեդերացիան հաստատել է անցկացման ժամկետները: Ծանրորդները Եվրոպայի չեմպիոնության ու նաեւ Օլիմպիական վարկանշային միավորների համար պայքարելու են ապրիլի 15-23-ը:

Առաջնությունն ընդունելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Հայաստանի ընտրանիներն ուսումնամարզական հավաքներով հունվարից սկսելու են նախապատրաստվել այս առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին